▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը և ևս 9 գնդակ հավակնում են ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն գոլ կոչմանը

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը «Սանդերլենդի» հետ խաղում հավակնում է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն գոլը:

Այդ մրցանակին են հավակնում նաև «Միդսբրոյի» ֆուտբոլիստ Քրիստիան Ստուանիի գոլը, «Վեսթ Հեմի» նախկին կիսապաշտպան Դիմիտրի Պայեի գնդակը Վիկտոր Վալդեսի դարպասը, լոնդոնյան «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Պեդրոյի գոլերը «Տոտենհեմի» և «Էվերթոնի» դեմ խաղերում, Էնդի Քերոլի խելահեղ գոլը «Քրիստալ Փելասի» հետ խաղում, Էդեն Ազարի գնդակը «Արսենալի» դարպասը, Անդրոս Թաունսենթի ուղարկած հարվածը «Վեսթ Բրոմվիչի» դարպասը և Էմրե Ջանի շրջադարձ գոլը «Վեսթ Հեմի» դեմ խաղում:

Քվեարկությանը կարող եք մասնակցել անցնելով այս հղումով: Իսկ հաղթողի անունը կհայտարարվի մայիսի 26-ին:

VivaroNews.am


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին