▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Պետրոսյանը եւս 7 ֆուտբոլիստ է հրավիրել հավաքական

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է մեր առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավերք են ստացել մասնակցելու Հայաստան – Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական ու Չեռնոգորիա – Հայաստան ընտրական հանդիպումների նախապատրաստական հավաքին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ահա այդ ֆուտբոլիստները.

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը նախապես հավաքական էր հրավիրել արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստների:

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)                     

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)  

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)     

Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան)                     

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)    

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)    

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)  

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)  

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)

Հավելենք, որ վերջին երկուսն առաջին անգամ են հրավիրվում Հայաստանի հավաքական, ընդ որում Արմեն Համբարձումյանը դեռեւս իրավունք չունի հանդես գալու մեր ազգային թիմում, քանի որ փասատաթղթերի հետ կապված խնդիրներ ունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին