▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայքլ Օուենը տպավորված է Մխիթարյանի խաղով Պոլ Պոգբայի գոլի դրվագում

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենն արժանին է մատուցել Հենրիխ Մխիթարյանին:

Լեգենդար ֆուտբոլիստը մատնանշել է մանկունյական թիմի՝ «Այաքսի» հետ Եվրոպա լիգայի եզրափակչում (2-0) խփած առաջին գոլը, երբ Մխիթարյանն իր կողմ է հրավիրել պաշտպանի ուշադրությունը, իսկ ազատ տարածություն դուրս եկած Պոլ Պոգբան անդրադարձի օգնությամբ գրավել է մրցակցի դարպասը:

«Տեսեք, թե ինչպես Մխիթարյանն իր վրա հրավիրեց Ջոել Վելտմանի ուշադրությունը և ազատ տարածություն ստեղծեց Պոգբայի համար: Եթե Մխիթարյանը չկատարեր այդ գործողությունը, ապա գոլային իրավիճակ չէր առաջանա: Այդ ամենը չափազանց բարձր պրեսինգի առավելությունն է»,- ասել է Օուենը:

Հիշեցնենք՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գոլի շնորհիվ կրկնապատկել էր հաշիվը և հաղթանակ տոնել 2-0 հաշվով՝ տիրանալով եվրոպական ակումբային ֆուտբոլի երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի գավաթին:

 

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին