▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո. «Առաջիկա մեկ ամսում ֆուտբոլի հետ կապված ոչինչ ինձ չի հետաքրքրում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա է գտնվել Ֆորմուլա-1-ի Մոնակոյի որակավորման փուլին:

Պորտուգալացուն հրավիրել է Red Bull Racing թիմը, և նա հանդիպել է Մաքս Ֆերստապենի ու Դանիել Ռիկարդոյի հետ: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ ֆուտբոլն այս պահին իրեն չի հետաքրքրում:

«Առաջիկա ամսվա ընթացքում ֆուտբոլի հետ կապված ոչինչ ինձ չի հետաքրքրում: Գիտեմ, որ այսօր Անգլիայի գավաթի եզրափակիչն է, ինչպես նաև գավաթներ են խաղարկվելու Իսպանիայում, Գերմանիայում և այլուր: Բայց ինձ համար լրիվ մեկ է: Ինձ նույնիսկ հետաքրքիր չեն արդյունքները: Այժմ ժամանակն է լիարժեք կտրվելու այդ ամենից և զբաղվելու ինչ-որ այլ բանով՝ ժամանակ անցկացնելով ընտանիքի ու ընկերների հետ: Պետք է մոռանալ ֆուտբոլի մասին. դա ինձ շատ է անհրաժեշտ»,- ասել է Մոուրինյոն:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին