▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ կրկին լավագույնը. Հենրիխ Մխիթարյանը՝ մայիս ամսվա լավագույն գոլի հեղինակ

Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչում «Այաքսի» դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մայիս ամսվա լավագույն գոլ:

Մանկունյական ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում հայ կիսապաշտպանը հավաքել է ձայների 68%-ը՝ շրջանցելով Ջոշ Հարոպին (21%) և Մարկուս Ռեշֆորդին (8%):

Սա վերջին 6 ամիսներին 5-րդ դեպքն է, որ Մխիթարյանի խփած գոլն ամսվա կտրվածքով ճանաչվում է լավագույնը: Հենրիխն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել դեկտեմբերին (գոլը՝ «Սանդերլենդի» դեմ խաղում), հունվարին (գոլը՝ «Ուիգանի» դեմ խաղում), փետրվարին (գոլը՝ «Լեսթերի» դեմ խաղում) և ապրիլին (գոլը՝ «Սանդերլենդի» դեմ խաղում):

Հավելենք՝ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիացի Պոլ Պոգբան:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին