▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Սողոմոնյան. «Փյունիկը» կարող է վերանվանվել «Արագած». ունենք ևս մի քանի տարբերակներ»

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում պատմել է իր ծրագրերի մասին.

-Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախկին ղեկավարությանը: Այս ակումբը միշտ էլ հայտնի անուններ է տվել հայկական ֆուտբոլին՝ հանձին Հենրիխ Մխիթարյանի: Որպես ՀՖՖ նախագահի՝ շփումներ կունենանք Ռուբեն Հայրապետյանի հետ, բայց նա չի միջամտի ակումբի ներքին հարցերին: Մարզական հարցերով զբաղվելու է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Այո, մենք մտադիր ենք փոխել ակումբի անվանումը: Որոշ իրավաբանական հարցեր կան՝ կապված եվրագավաթների հետ, բայց դրանք հնարավոր է լուծել: Ակումբը կարող է վերանվանվել «Արագած». ունենք ևս մի քանի տարբերակներ:

Հուսով եմ՝ ինձնից բացի այլ գործարարներ նույնպես ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել հայկական ֆուտբոլում: Այժմ այս ոլորտում ավելի շատ ծախսեր են, քան՝ եկամուտներ, բայց, հուսով ենք, ամեն ինչ շուտով կփոխվի:

Ինձ դուր է գալիս այն քաղաքականությունը, որով մինչ այս առաջնորդվել է «Փյունիկը»: Մտադիր ենք տարեկան մոտ 1-2 մլն եվրո ներդրումներ կատարել ակումբի մարզադպրոցի վրա: Հենվելու ենք մեր կադրերի վրա, թեև ներգրավելու ենք նաև լեգեոներների:

Առաջիկա նպատակները կապված են մոտակա 3-5 տարիների հետ: Առաջին հերթին, պետք է նորից դառնանք Հայաստանի չեմպիոն: Արդեն նախնական փուլում կունենանք 3-4 լեգեոներներ, իսկ հետագայում ավելի շատ շեշտը կդնենք մեր մարզադպրոցի սաների վրա:

Ինչ վերաբերում է Խորեն Հովհաննիսյանին, ապա նրան կարող եմ իմ ընկեր կոչել, ինչի համար հպարտ եմ: Ես շատ եմ լսում նրա խորհուրդները: Հնարավոր է՝ նա մոտ ապագայում ներգրավի ակումբի կառավարման համակարգում, բայց դա դեռ հստակ չէ: Այդուհանդերձ, միշտ լսում եմ նրա խորհուրդները. Խորեն Հովհաննիսյանը հեղինակություն է հայկական ֆուտբոլում:

Հիմնականում Հայաստանում չեմ գտնվելու, բայց անընդհատ տեղեկացվելու եմ իրադարձություններից և կապի մեջ լինելու ակումբի հետ: Կփորձեմ որքան հնարավոր է հաճախ ներկա գտնվել «Փյունիկի» հանդիպումներին,- ասել է Արթուր Սողոմոնյանը:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին