▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Պետրոսյան. «Մենք խաղալու ենք հաղթանակի համար»

Հունիսի 9-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Արտակ ինչպե՞ս է թիմը տրամադրված այս խաղից առաջ։

- Տղաների տրամադրությունը բարձր է և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։


Երևանյան հանդիպման ժամանակ թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը և Ձեր անցումից և գոլից հետո կարծես «սառույցը կոտրվեց»։  Ի՞նչ կասեք մրցակցի մասին։

- Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Չեռնոգորիան շատ ուժեղ թիմ է։ Վաղը դժվար հանդիպում է սպասվում։ Ինչ վերաբերվում է իմ անցմանը, ապա դա թիմային խաղ է, իմ համար նշանակություն չունի, թե ով դա կանի, ես կամ մեկ այլ ֆուտբոլիստ։ Մենք թիմով ենք հաջողության հասնում։

 

Պարոն Պետրոսյան, Չեռնոգորիայի դեմ խաղը ձեր առաջին հանդիպումն էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այն շատ էմոցիոնալ էր, այժմ կրքերն անցել են։ Ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից։

 

- Առաջին արտագնա հանդիպումն է։ Արտակի հետ միանգամայն համաձայն եմ, շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասում։ Իհարկե ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։

 

Ո՞ր հաշիվը կբավարարի ձեր թիմին

 

- Մեր համար ցանկացած խաղում հաղթանակն է կարևոր։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Թե ոնց կստացվի, կտեսնենք խացից հետո։

 

Հավաքականը գլխավորելուց հետո, Դուք առաջին անգամ հնարավորություն ունեցած ավելի երկար աշխատել թիմի հետ, ավելի երկար մարզական հավաք անցկացրեցիք, նաև ընկերական խաղ եղավ` փորձարկումներ անելու համար։ Արդյո՞ք հաջողվեց այս ընթացքում նոր տակտիկական սխեմաներ մշակել և ձեր մարզչական ձեռագիրը հասցնել թիմին։

 

- Իմ կարծիքով այս տաս օրերի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք։ Թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Ինչ վերաբերովում է խաղային ձեռագրին հուսով եմ վաղը կտեսնենք։

 

Արդյո՞ք Դուք կարծում եք, որ երեք անընդմեջ հաղթականերից հետո, Դուք ունենալու եք հոգեբանական առավելություն։

 

- Կարծում եմ, այո։ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ ճնշումն ահռելի է։ Մենք գիտենք այդ մասին, քանի որ կարդացել ենք Չեռնոգորիայի մամուլը։ Իհարկե ցանկացած հաղթանակ վստահություն է ներշնչում, այսինքն ավելացնում է հավատը սեական ուժերի նկատմամբ։

 

Առաջին խաղում Ստեֆան Յովետիչը շատ վտանգավոր էր գործում և անընդհատ սպառնում էր դարպասին։ Արդյո՞ք Դուք մտադիր եք անհատապես հսկել իրեն։

 

- Անհատապես չենք խաղալու, ֆուտբոլը թիմային խաղ է։ Եթե դիրքային պայքարում ճիշտ խաղանք, փոխօգնությունը ժամանակին լինի, ապա կարող ենք չեզոքացնել վտանգը։ Այն որ Յովետիչը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է կասկած չկա։

 

Վերջին շրջանում Ձեր հարզազրույցների ժամանակ Դուք մեծ վստահություն եք ցուցաբերում։ Պարտության դեպքում արդյո՞ք պահապնելու եք այդ ինքնավստահությունը։

 

- Կարծում եմ, եթե ինքնավստահություն չունես, ուրեմն ֆուտբոլում գործ չունես։ Նորից կրկնեմ, ես պետք է թիմ պատրաստեմ և եթե պարտություններից հետո մարզիչը կորցնում է ինքնավստահությունը, ապա այդ մարզչի համար շատ դժվար կլինի հաջողակ լինել։ Ես չեմ կարծում, որ մի պարտությունով ինքնավստահությունս կորցնելու եմ։ Կարևոր է, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության և հուսով եմ, որ իմ հետ այդպես չի պատահի։

 

Հավաքականի հետ ժամանել է վնասվածքներով երկու ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը։ Արդյո՞ք դա իրենց ցանկությունն էր լինելու թիմի հետ։  

 

- Դա ֆուտբոլիստների նախաձեռնությունն է եղել։ Մենք էլ, ֆեդերացիայի նախագահի հետ միասին, համաձայնվել ենք, որ իրենք էլ գան Չեռնոգորիա։ Իմ կարծիքով, դա հոգեբանորեն կարող է օգնել թիմին և, եթե ֆուտբոլիստը ցանկություն ունի գտնվելու իր թիմին կողքին, ապա դա դրական նշան է։    

 

Առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո, հաղթել է երկու խաղում։ Արդյո՞ք թիմի խաղը կախված է Հենրիխ Մխիթարյանից։

 

- Չեմ կարծում որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ, այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեր համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին։

 

Էդգար Մալաքյանը վնասվածք ուներ և արդեն ապաքինվում է։ Արդյո՞ք նա լիովին պատրաստ է խաղին և կան ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն։

 

- Այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են այստեղ, լիովին պատրաստ են և առողջ։Այդ առումով խնդիր չունենք։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին