▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Norway Chess-2017»․ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող «Norway Chess-2017» սուպերմրցաշարում սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հիկարու Նակամուրան ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ՝ վաստակելով 5 միավոր: Լեւոն Արոնյանը 5.5 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ հունիսի 16-ին կայանալիք վերջին տուրում սեւերով կխաղա Ուեսլի Սոյի հետ:

Հիշեցնենք, որ  Արոնյանը նախորդ 3 տուրերում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ու ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկին եւ Սերգեյ Կարյակինին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին