▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյան. «Մտածում եմ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու մասին»

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ֆեյսբուք սոցիալական կայքում պատասխանելով երկրպագուների հարցերին, հայտարարել է, որ մտածում է Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու մասին:

-Մտածում եմ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու մասին, որպեսզի ապագայում իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը փոխանցեմ հայ երեխաներին:

Առայժմ չեմ մտածել, թե ինչ կլինի ինձ հետ մի քանի տարուց: Նախատեսում եմ երկար խաղալ: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ընտանիք է: Այստեղ ինձ հիանալի եմ զգում,- հայտարարել է Մխիթարյանը:

 

ArmFootball.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին