▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն իր մեդալը նվիրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատանի երկրպագուին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ կայացած ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում «Ռեալ»-ից կրած պարտությունից հետո մեդալը նվիրել է ակումբի երիտասարդ երկրպագուին։

«Իմ որոշ մեդալներ, որոնք ստացել եմ ինչպես հաղթանակների, այնպես էլ` պարտությունների համար, ես չեմ պահում ինձ մոտ: Երկրպագուի համար այդ մեդալը պարզապես տիեզերք է: Դա մի փոքրիկ էր` «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:

Գաղափար անգամ չունեմ, թե նա որտեղից էր եկել»,- նշել է Մոուրինյոն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին