▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարրի Կասպարով-Լեւոն Արոնյան պայքարն ավարտվեց ոչ-ոքի

Օգոստոսի 14-ից 19-ը Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում  անցկացվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը:

Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ եւ կայծակնայինի երկու շրջան: 

Օգոստոսի 14-ից 16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-ից 18-ը` կայծակնայինում:

Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր:

Այսօր արագ շախմատ կխաղան Հայաստանը ներկայացնող Արոնյանը եւ Ռուսաստանցի Գարրի Կասպարովը:

Թեժ պայքարի արդյունքում գրանցվեց ոչ-ոքի: Առաջարկում ենք դիտել խաղի վերջին րոպեները:

Կասպարովը սևերով հաղթում էր Արոնյանին, բայց ժամանակի սղության պատճառով վրիպեց՝ ոչ-ոքի։ Բրավո Կասպարով!Բրավո Լեւոն!

Այս պահի դրությամբ Արոնյանը առաջատարն է.

Աղբյուր՝ a1plus.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին