▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և մտավ եզրափակիչ

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ըմբշամարտի 2017թ բանակայինների աշխարհի առաջնությունում այսօր կրկին մրցասպարեզ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի չորս պատվիրակներից երեքը պայքար կմղեն մեդալների համար: Մեր գերծանր քաշային ըմբիշ Էդգար Խաչատրյանը նախնական փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, այդ թվում ադրբեջանցի Սավիդ Ֆեյզիեւին 8:0 հաշվով, մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի լիտվացի Մանտաս Կնիստաուսկասի հետ:

80 կգ քաշային Ռաֆայել Մանուկյանը կիսաեզրափակիչ մրցամարտում 4:6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Էլթին Վասիրզադեին: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար:

Արգիշտի Աբգարյանը (85 կգ) չնայած անհաջողության մատնվեց քառորդ եզրափակիչ փուլում, սակայն նրա մրցակիցը մտավ եզրափակիչ եւ մեր ըմբիշին 3-րդ տեղի համար մրցելու հնարավորություն տվեց: Բրոնզե մեդալը նա կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ մենամարտում:   

98 կգ քաշային Վաղարշակ Մինասյանը տանուլ տվեց իր առաջին մրցամարտը եւ ժամանակից շուտ դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին