▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խայտառակություն չէր. Գոհար Հարությունյանը՝ Լիլիի՝ «Միսս Աշխարհ»-ի եզրափակիչ չանցնելու և անգլերենի վատ իմացության մասին

Առաջին մատի վալգուսային դեֆորմացիայի շտկում 50% զեղչով «Սլավմեդ» ԲԿ-ում

Ժողովո՞ւրդն է սպանություն, բռնաբարություն քարոզող սերիալներ պահանջում

180 միլիոնի մութ ամպեր «Առաջին ալիքում»․ Ինչու՞ նախարարը ադեկվատ չի համարում քննադատել Մարգարիտային

Արթուր Պետրոսյանը հրապարակել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը



2017-09-29 18:22:29

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 2-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքականի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին: 

 

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Գոռ Մանուկյան «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս) 

Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»

Արտյոմ Միքայելյան «Շիրակ»

Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»

 

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)               

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)                      

Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»

 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)     

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

 

Նախնական հայտացուցակում ընդգրկված էր նաև ռուսական «Ֆակելի» ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը, սակայն, հաշվի առնելով, որ նրա՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու իրավական հարցերը դեռևս չեն հաստատվել ՖԻՖԱ-ի կողմից, ինչի հետևանքով Համբարձումյանը, միևնույն է, չէր կարող մասնակցել առաջիկ հանդիպումներին, հավաքականի մարզչական շտաբը հարմար գտավ նրան չհրավիրել հավաքական: Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի հետ հանդիպմանը որակազրկման պատճառով չեն կարողանա մասնակցել Վարազդատ Հարոյանը և Գաել Անդոնյանը: Լևոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը և Արթուր Սարկիսովը չեն մասնակցի առաջիկա հավաքին վնասվածքի պատճառով: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.