▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ. Հենրիխ Մխիթարյան

Արդեն հայտնել ենք, որ Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվեց Լեհաստանին 1:6 հաշվով:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան հանդիպեց լրագրողների հետ և  խոսեց հանդիպման մասին:

«Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասենք խնդիր չկա: Պետք է հետևություններ անենք, որպեսզի Ղազախստանի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան ասելու:  Հասկանալի է, որ այս ամենից հետո հանդերձարանում պետք է վատ մթնոլորտ լինի:  Ես եմ թիմի ավագը, այդ պատճառով էլ պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ: Մինչև առաջիկա խաղը կհասցնենք վերականգնվել ու բարձր տրամադրությամբ կխաղանք: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատում են մեզ և գալիս են ոգևորելու: : Բայց ինչևիցե, չենք կարող բոլորին գոհացնել: Ոչ բոլորը կարող են մեզ սիրել»,- ասել է Մխիթարյանը:

 

Կարդացեք նաև՝ Ավելի լավ է «գետինը մտնեի»...Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին