▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս չենք կարող խաբել. Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյան Վարուժն է մեղավոր. Մարկոս Պիզելի

 

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ղազախստանի հետ հանդիպումից հետո հնչեցրել է ընտրական փուլում ձախողման գլխավոր մեղավորների անունները:

«Վիվառոնյուզ»-ի թղթակցի հետ զրույցում Մարկոս Պիզելին մասնավորապես ասել է. «Շա՛տ վատ է, շա՛տ վատ: Այլևս չեք կարող խաբել: Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյան Վարուժն է մեղավոր՝ ով սկսեց այս ցիկլը: Ֆուտբոլիստն էլ է մեղավոր: Չի կարելի,  որ Մխիթարյանն է մեղավոր, մարզիչն է մեղավոր: Բոլորս մեղավոր ենք: Գիտեմ, որ ժողովուրդը ամոթ է զգում: Ես նույնպես ամոթ եմ զգում: Առաջին անգամ չէ, որ ձախողվում ենք: Պետք է սովորենք, որ մյուս անգամ այսպես չլինի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին