▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգերի լիգա. զամբյուղներն արդեն հայտնի են

ԱԱ-2018-ի եվրոպական գոտու ընտրական փուլի ավարտից հետո կազմվել է Ազգերի լիգայի զամբյուղները: Հայաստանի հավաքականն ընդգրկված է D դիվիզիոնում, որը մակարդակով ամենացածրն է:

D դիվիզիոնի 4 զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

1` Ադրբեջան, Մակեդոնիա, Վրաստան, Բելառուս:

2` Հայաստան, Լատվիա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ:

3` Ղազախստան, Մոլդովա, Լիխտեյնշտեյն, Մալթա:

4` Կոսովո, Անդորրա, Սան-Մարինո, Ջիբրալթար:

Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում, իսկ վիճակահանությունը կկայանա 2018թ. հունվարի 24-ին:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգան բաղկացած է 4 դիվիզիոններից` A, B. C և D: A լիգայում ընդգրկվելու են ուժեղագույն հավաքականները, D լիգայում` ամենաթույլերը: A և B լիգաները կազված են լինելու 4 եռյակներից: C լիգայում ընդգրկված են լինելու 1 եռյակ և 3 քառյակ, իսկ D լիգայում 4 քառյակ է լինելու: 2019թ.-ի հուլիսին A լիգայի 4 հաղթողները փլեյ-օֆֆի (կիսաեզրափակիչներ և եզրափակիչ) միջոցով պարզելու են Ազգերի լիգայի հաղթողին:

Բացի այդ խաղարկվելու են նաև Եվրոպայի 2020թ.-ի առաջնության եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Դրանք խաղարկվելու են 2020թ.-ի մարտ ամսին: Յուրաքանչյուր լիգայի 4 խմբերի հաղթողները միմյանց միջև անցումային խաղերում (երկու կիսաեզրափակիչ ու եզրափակիչ) որոշելու են լիգայի հաղթողին:

Եթե խմբի հաղթողը արդեն Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել որակավորման փուլի արդյունքներով, ապա անցումային խաղերում նրա տեղը տրվում է լիգայի երկրորդ թիմին: Եթե լիգայում Եվրոպայի առաջնության ուղեգիր չունեցող թիմերի թիվը 4-ից պակաս է, ապա ուղեգիրը տրվում է կարգով հաջորդ լիգային:

ArmFootball.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին