▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ–օֆֆի վիճակահանությունը

Ցյուրիխում կայացավ 2018թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու փլեյ –օֆֆի վիճակահանությունը:

Ընտրական փուլում խմբերում 2-րդ տեղերը գրաված ութ հավաքականները կազմեցին 4 զույգեր եւ անցումային հանդիպումներով կվիճարկեն այս գոտու վերջին չորս ուղեգրերը:

Կատարված վիճակահանության արդյունքով ձեւավորվեցին այսպիսի զույգեր.

Հյուսիսային Իռլանդիա – Շվեյցարիա

Խորվաթիա – Հունաստան

Դանիա – Իռլանդիա

Շվեդիա – Իտալիա

Առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 9-ին, առաջինը նշված ընտրանիների խաղադաշտում, իսկ պատասխան  խաղերը՝ նոյեմբերի 12-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին