▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականները հաղթանակով սկսեցին շախմատի Եվրոպայի առաջնությունը

Հունաստանում այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները:

Մրցաշարի առաջին տուրում Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմը մրցեց շվեյցարացիների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանն ու  Հովհաննես Գաբուզյանը:

Հայաստանի կանանց ընտրանին 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Հունաստանի 2-րդ հավաքականի նկատմամբ:  Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին