▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկշա Բավցևիչը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու նոյեմբերի 23-ին եւ 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում կհյուրընկալի Դանիային:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիքթաշ», Թուրքիա
5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 
6. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա
7. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
8. Վարդան Բիդրոսյան – առանց ակումբ
9. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
10. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
11. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
12. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
13. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան
14. Մարսել Հովսեփյան - «Ռուբոն», Բելառուս
15. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»
16. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ
17. Սերգեյ Պոլուխին - «Բարս», Ռուսաստան
18. Թովմաս Հորդանյան - «Ուրարտու»
19. Տերի Սմիթ - ՀՏՎ, Ֆրանսիա

Արկադի ՄկրտիչյանըԱրտյոմ ԹավաքալյանըԿարեն ՉիվիչյանըՄեթյու ՄադոյանըԱրամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել նոյեմբերի 20-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող "Օլիմպավանում":

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին