▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը պարտվեց Դանիային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը  Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլում այսօր մրցեց Դանիայի ընտրանու հետ:

Հանդիպումը անցավ լարված և դիտարժան պայքարում: Առաջին քառորդում Նիկշա Բավցևիչի տղաները հաղթեցին 19:18 հաշվով: Երկրորդ քառորդում մեր ընտրանին մի փոքր մեծացրեց ճնշումը և առավելության հասավ 21:13 հաշվով: Երրորդ քառորդը անհաջող դասվորվեց Հայաստանի թիմի համար և պարտվեց 11:17 հաշվով: Չորրորդ քառորդի վերջին վարկյաններին Ռայան Բոաթրայթի բերած երեք միավորը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: 

Լրացուցիչ ժամանակը հաջող ստացվեց Դանիայի ընտրանին հաղթեց 9:2 հաշվով՝ ընդհանուր հաղթանակ տոնելով 78:71 հաշվով: 

 Հայաստանի ազգային հավաքականը իր առաջին պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր տղաները հաղթել էին Ալբանիայի ընտրանուն՝ 80:63 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի փետրվարի 25-ին՝ Երեւանում ընդունելով Ալբանիայի թիմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին