▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավելի

Armsport.am-ը գրում է. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավելի:

Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, 28-ամյա ֆուտբոլիստը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբայից հեռու:

Հենրիխը չի մասնակցել վերջին 4 հանդիպումներից երեքին: Նա դաշտ է դուրս եկել միայն «Բրայթոնի» հետ հանդիպման 71-րդ րոպեին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին