▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ իր 5-րդ «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ իր 5-րդ «Ոսկե գնդակը»:

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին,   Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա, ֆրանսիական «France Football» հեղինակավոր պարբերականի կողմից այն հանձնվեց պորտուգալացի ֆուտբոլիստին: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում նվաճել էր թիմի 12 Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձել էր Իսպանիայի ազգային առաջնության չեմպիոն, երկրի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր:

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» է արժանացել նաեւ 2008, 2013, 2014 եւ 2016 թթ:

Այս ցուցանիշով նա հավասարվեց  «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին: Արգենտինացին «Ոսկե գնդակ» ստացել է 2009, 2010, 2011, 2012 եւ 2015 թթ.: Այս ցուցանիշով նրանք իրենց հավասարը չունեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին