▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չելսի-Բարսելոնա, Ռեալ-ՊՍԺ. կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլի վիճակահանությունը

Նիոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի  ունեցավ Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլի վիճակահանությունը:

Չեմպիոնների լիգայի 2017/18 թվականների մրցաշրջանի խմբային փուլը հաղթահարել էին հետևյալ թիմերը՝ «Բարսելոնա», «Բազել», «Բավարիա», «Բեշիկթաշ», «Չելսի», «Յուվենտուս», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», ՊՍԺ, «Պորտու», «Ռեալ Մադրիդ», «Ռոմա», «Սևիլիա», «Շախտյոր», «Տոտենհեմ»

Թիմերը բաժանվել էին  երկու զամբյուղների: Մի զամբյուղում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերն էին, իսկ մյուսում՝ երկրորդ տեղ գրավվածները: 1/8 եզրափակչում միմյանց հետ չեն կարող մրցել նույն երկրի թիմերը և միևնույն խմբերի մասնակցիները:

«Յուվենթուս» - «Տոտենհեմ»

«Բազել» - «Մանչեսթեր Սիթի»

«Պորտու» - «Լիվերպուլ»

«Սևիլյա» - «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեալ Մադրիդ» - ՊՍԺ

«Շախտյոր» - «Ռոմա»

«Չելսի» - «Բարսելոնա»

«Բավարիա» - «Բեշիքթաշ»

Նշենք, որ 1/8 եզրափակչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 13-14, 20-21-ին և մարտի 6-7, 13-14-ին: Զույգերում առաջինը նշված թիմերը առաջին խաղում կլինեն դաշտի տերերի կարգավիճակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին