▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն ու Մխիթարյանը հանդիպում են ունեցել. TransferMarketWeb

Անգլիական «Express»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և Հենրիխ Մխիթարյանը հանդիպում են ունեցել:

Հղում անելով «TransferMarketWeb»-ին, կայքը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը  հանգստյան օրերին հանդիպել է պորտուգալացի մարզչի հետ և քննարկել իր ապագայի հարցը: Մանրամասները դեռ հայտնի չեն:

Նշվում է, որ եթե հանդիպումից հետո Մոուրինյոն  շարունակի չվստահել հայ ֆուտբոլիստին, ապա կարելի է ենթադրել, որ Մխիթարյանն այս ձմեռային տրանսֆերի ժամանակ կլքի Մանչեսթերը:

Նրա ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»: 

Հաղորդվում է, որ նրա հեռանալու հարցը կախված է Մեսութ Օզիլի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից, քանի որ Մոուրինյոն գերմանացի ֆուտբոլիստին է տեսնում որպես Մխիթարյանին փոխարինող: 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին