▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ծանրորդները 80 մեդալ են նվաճել 2017 թվականին միջազգային մրցաշարերում

 

Հայ ծանրորդները 2017 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 80 մեդալ: Այս մասին մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Ունեինք 78 մեդալ: Մի քանի օրից կավելանան ևս երկու մեդալ: Մկրտիչ Մկրտչյանը, ով Եվրոպայի առաջնությունում 4-րդ էր, այժմ կստանա իր բրոնզե մեդալները. նրանից առաջ գտնվող վրացի մարզիկը խթանիչ միջոցներ է օգտագործել»,- նշել է Ալավերդյանը:

Ըստ վերջինիս՝ 80 մեդալից 36-ը եղել են ոսկի, 21-ը՝ արծաթ և 23-ը՝ բրոնզ: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդները նվաճել են 18 ոսկե մեդալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին