▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի փոխարեն՝ կարող է հեռանալ Մոուրինիոն

Մոուրինիոն, կարծես, կրկին սկսում է վստահել Մխիթարյանին, բայց մամուլը չի հանդարտվում և շարունակում է խոսել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կհեռանա մանչեսթերյան ակումբից:

Հիշեցնենք, որ ըստ բրիտանական մամուլի՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է 10 ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիան», Միլանի «Ինտերը», «Արսենալը», «Միլանը», «Տոտենհեմը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը», «Վալենսիան», «Սևիլիան» և «Ատլետիկոն»:

Սակայն, վերջին շաբաթվա ընթացքում բրիտանական մամուլն ակտիվորեն քննարկում է նաև այն տարբերակը, որ կարող է ակումբից հեռանալ թիմի գլխավոր մարզիչը: Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը չի ընդունում Մոուրինիոյի գործելաոճը: Ըստ բրիտանական մամուլի՝ մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ՝ գլխավոր մարզչի հետ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով:

Աղբյուր՝ blog.168.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին