▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտեր առանց կանոնների». թեժ ու լարված մթնոլորտում հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն

Վրացական Ռուսթավի քաղաքում ավարտվել է առանց կանոնների մարտերի մրցաշարը, որը կազմակերպվել էր Ultimax  միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կողմից:

Մարտերից մեկի ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սերգեյ Հարությունյանը առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մրցակցին:

RusArminfo-ի հետ զրույցում Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը պատմել է, որ մրցաշարում  հանդես են եկելնաեւ Արմեն Հայրապետյանն ու Միշա Տիգրանյանը, Արմենը հաղթել է Մախաչկալայի ներկայացուցչին ընդամենը 13-րդ վայրկյանին, իսկ Միշան հաղթել է լիբիացի մարզիկին, սակայն ադրբեջանցի խաղավարը հրաժարվել է որպես հաղթող բարձրացնել նրա ձեռքը:

Վրացի գործընկերները այս ամենը մեկնաբանել են այն փաստով, որ ադրբեջանցի մրցավարներին իրենց երկրում զգուշացրել են՝ եթե բարձրացնեն հայ մարզիկներից մեկի ձեռքը, կարող են չվերադառնալ հայրենիք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին