▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգին համոզել է տեղափոխվել «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պիեր-Էրիկ Օբամեյանգը խոստովանել է, որ նոր թիմ տեղափոխվելու հարցում քիչ դեր չի կատարել իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ նույնպես հանդես է գալիս լոնդոնյան ակումբում:

«Ես անչափ երջանիկ եմ Մխիթարյանի հետ կրկին հանդես գալու համար: Նա իմ համար եղբայր է, լավ ընկեր: Նա մի քանի անգամ զանգահարել է ինձ եւ հարցրել, թե արդյո՞ք պատրաստվում եմ տեղափոխվել «Արսենալ»: Պատասխանս կախված էր հենց նրանից: Երբ նա պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ, դրանից հետո որոշեցի մեկնել Լոնդոն: Դա կարեւոր գործոն էր իմ տեղափոխության հարցում:

«Բորուսիայում» մենք իրար հասկանում էինք թե’ խաղադաշտում, եւ թե’ դրանից դուրս: Ըստ իս, հենց դա է հեշտացնում մեր համագործակցությունը խաղադաշտում», – Օբամեյանգի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքէջը:

Աղբյուր՝ a1plus.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին