▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ասում էին` Գրիշայի ամուսնալուծության պատճառը ես էի, բայց այդ ժամանակ 14-15 տարեկան էի. Շողեր Թովմասյան

Թուրքը դու ես, արա՛. դատախազը՝ Պավել Մանուկյանին

Հերթական պատերազմի ժամանակ Ադրբեջանը վերանալու է

«Տե՜ր Ողորմեա»-ն երգելու համար տարել են ոստիկանություն

Մխիթարյանը հերքում կամ հաստատում է «Վիքիպեդիայում» գրված տեղեկություններն իր մասին



2018-02-09 18:51:43

«Արսենալի» մամուլի քարտուղարությունը նոր տեսանյութ է հրապարկել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել ակումբի երկրպագուների համար:

«Զինագործների» մամուլի քարտուղարությունը Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանից տեղեկություններ է ներկայացրել Մխիթարյանի մասին, որոնք հայ ֆուտբոլիստը կա'մ հերքել, կամ հաստատել է.

- Ճի՞շտ է, որ դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:

 - Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈՒԵՖԱ-ում:

- Ճի՞շտ է, որ 14 տարեկանում դուք եղել եք Սան Պաուլոյում:

- Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլոյի» մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենտուսում», «Լացիոյում», հիմա, կարծեմ, Չինաստանում է:

- Ճի՞շտ է, որ դուք արագավազորդ կլինեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք:

- Ոչ, դա ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:

- Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին:

- Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

- Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:

- Այո, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան:

 

Աղբյուր՝ armsport.am







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.