▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հերքում է

Երեկվանից համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհանի Ձմեռային օլիմպիական խաղերին ելույթ չի ունեցել հսկա ոլորավայրէջք ոճում։ Սակայն մարզիկն անձամբ SHANTNEWS-ի հետ զրույցում հերքել է լուրերը` նշելով. «Ես ելույթ եմ ունենալու փետրվարի 22-ին հատուկ ոլորավայրէջք ոճում։ Ինձ տրամադրված դահուկներն էլ հենց այդ ոճի համար են նախատեսված»:

Հայ լեռնադահուկորդը նաև հավելել է, որ նոր դահուկները շատ լավն են և ինքը մեծ ոգևորությամբ մարզվում է։

Նա նաև ուղարկել է մրցաշարային աղյուսակը, որտեղ իր անունը դեղինով նշված է հատուկ ոլորավայրէջքի ոճի տակ, որը տվյալ աղյուսակում SL-ն է, իսկ հսկա ոլորավայրէջքը GS-ն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին