▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արազ Օզբիլիսն ընտրել է մարզաշապիկի համարը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ընտրել է այն համարը, որով հանդես կգա «Շերիֆ»-ում:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպանը հանդես կգա 23 համարի ներքո: Այն նույն համարով Օզբիլիսը հանդես է գալիս նաև ազգայինում:

Արազ Օզբիլիսը վարձավճարով հանդես կգա Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ»-ի կազմում: Հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է ծանոթանալ ակումբի մարզիչների և ֆուտբոլիստների հետ, իսկ փետրվարի 7-ին առաջին մարզումը կանցկացնի թիմում: «Շերիֆ»-ը Մոլդովայի ֆուտբոլի առաջնության առաջատարն է:

Ակումբը 18 տուրից հետո 45 միավորով առաջին տեղում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին