▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիային

Եվրոպայի 2021 թ. առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 84։65 հաշվով հաղթեց Ալբանիայի ընտրանուն։

Մեր թիմը մրցակցի նկատմամբ առավելություն ուներ բոլոր՝ չորս քառորդներում։ Սա շատ կարեւոր հաղթանակ էր ազգային հավաքականի համար։ Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը դարձավ խմբի առաջատարը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալլան Հեսը։ Նա վաստակեց 21 միավոր։

Նախընտրական փուլի վերջին խաղը մեր ընտրանին կանցկացնի հունիսի 28-ին՝ մրցելով Դանիայի հետ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին