▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիայի առաջնություն. «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի»` 0։3

Անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին» եւ պարտվեց 0։3 հաշվով։

Ինչպես Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում, այնպես էլ այս խաղում «Արսենալը » չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մանչեսթերյան ակումբին։

Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ վաստակեց 11 մետրանոց հարված, սակայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը։

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3

Բերնարդո Սիլվա, 15, Դավիդ Սիլվա, 28, Սանե, 33

Չիրացված 11 մետրանոց՝  Օբամեյանգ, 52 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին