▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանը մնացել է առանց ակումբի

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի շարունակի ելույթները «Ռեալ Սոլթ Լեյքում»:

Ինչպես տեղեկացրել rslsoapbox.com կայքը, ֆուտբոլիստի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որը ավարտվում է 2019 թվականին: Ըստ դրա, «Ռեալ Սոլթ Լեյքը» շարունակելու է Յուրա Մովսիսյանին վճարել 2018 թվականի աշխատավարձը, թեեւ նրան չի հայտավորել առաջնության խաղերին: Եթե ֆուտբոլիստը տեղափոխվի ամերիկյան մեկ այլ թիմ, ապա ակումբը ստիպված պետք է փոխհատուցի հին ու նոր աշխատավարձերի տարբերությունը: Միակ խնդիրը կայանում է նրանում, որ Յուրա Մովսիսյանին ձեռք բերող ակումբը պետք է լիովին վճարի 2019 թվականի աշխատավարձը, ինչը փոքր գումար չի կազմում տեղի չափանիշներով՝ մոտ 2 մլն դոլար:

Ըստ լրատվամիջոցի, Յուրա Մովսիսյանը հեռացել է իր նախկին ակումբից այն պատճառով, որ խաղալու քիչ ժամանակ է ստացել: Սակայն միաժամանակ կարծիք կա, որ հայազգի ֆուտբոլիստը կորցրել է իր լավագույն հատկանիշները եւ չի կարողանում ցուցադրել նախկին արդյունավետ խաղը, ինչը ձեռք չի տալիս ակումբի ղեկավարությանը:

Աղբյուր՝ a1plus.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին