▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Արսենալ»-«Սաութհեմփթոն» հանդիպումից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է  Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել հանդիպումը:

«Մխիթարյանի մոտ վնասվել է ծնկի միջին կապանը: Նա չի խաղա Մոսկվայում, բաց կթողնի «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» հետ խաղերը: Կարծում եմ, Մխիթարյանը կկարողանա մեզ օգնել մրցաշրջանի վերջում», – ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել անցած հինգշաբթի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին