▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Բավարիան» կիսաեզրափակիչում են

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայացան վերջին երկու պատասխան հանդիպումները:

Իսպանիայում 2:1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ Գերմանիայի չեմպիոնը:

«Բավարիա» (Գերմանիա)-«Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:1)

 


Չեմպիոնների լիգայի Գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալն» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց  Թուրինի «Յուվենտուսին» եւ պարտվեց 1:3 հաշվով:

Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին, երբ թուրինյան թիմը հաղթում էր 3:0 հաշվով հանդիպման մրցավարը «Յուվենտուսի» դարպասին նշանակեց 11 մետրանոց: Մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ Ջանլուիջի Բուֆոնը: 

90+7-րդ րոպեին 11 մետրանոցը հստակորեն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ինչի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ Զինեդին Զիդանի գլխավորած թիմը:

«Ռեալ»-«Յուվենտուս»՝ 1:3 (առաջին խաղ՝ 3:0)

Կրիշտիանու Ռոնալդու, 90+7, 11մ - Մարիո Մանջուկիչ, 2, 37, Բլեզ Մատյուիդի, 60

Հեռացում՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), 90+3

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին