▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ինձ երջանիկ եմ զգում այսօր` իմ ազգի համար, կեցցես, Հայ ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Այսօր ես յուրահատուկ երջանկությամբ եմ լցված իմ երկրի համար: Մի քանի շաբաթ Հայաստանի ամբողջ տարածքով խաղաղ և ժողովրդական շարժում կատարելուց հետո, մեր երկիրը ցույց տվեց աշխարհին, թե ինչպես կարելի է լսելի դարձնել ժողովրդի ձայնը: Ցանկանում եմ, որ Հայաստանն այնպիսի վայր լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա երազանքների իրականացման լավագույն հնարավորությունները: Կեցցե՛ս, Հայ ժողովուրդ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին