▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավին ու Մխիթարյանը պատասխանել են երկրպագուների հարցերին

 

Հենրիխ Մխիթարյանն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդ Չավիի հետ մասնակցել է միջոցառման:

Նրանք Մոսկվայում «Ալֆա բանկի» եթերում պատասխանել են երկրպագուների հարցերին: 2 ֆուտբոլիստները խոսել են աշխարհի 2018 թ. առաջնության մասին, որը կայանալու է Ռուսաստանում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Մխիթարյանը ներկայացրել է իր 3 ֆավորիտին:

«Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ շատ լավ են նախապատրաստվել: Բոլորն էլ ցանկանում են հաղթել: Կարծում եմ՝ 1 ընդգծված ֆավորիտ չկա: Ինձ համար ֆավորիտներն են Իսպանիան, Ֆրանսիան եւ կարծում եմ՝ Արգենտինան»,- ասել է Մխիթարյանը:

Չավին, ինչպես Մխիթարյանը, հաղթողի՝ 1-ից ավելի թեկնածու հավաքականների է նշել: Մշտական ֆավորիտների կողքին նա նաեւ թվել է Խորվաթիային ու Բելգիային, որոնք, ըստ նրա, նույնպես հնարավորություններ ունեն:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ Հենրիխի, ինչպես նաեւ ձեզ հետ: Կարծում եմ, որ ֆավորիտները շատ են՝ Գերմանիա, Բրազիլիա, Իսպանիա, Արգենտինան Մեսսիի հետ, Պորտուգալիան Կրիշտիանուի հետ: Կարծում եմ նաեւ, որ անակնկալներ կարող են մատուցել Խորվաթիան, Բելգիան:

Վստահ եմ՝ աշխարհի բարդ առաջնություն է սպասվում: Ֆրանսիան, իհարկե, նույնպես ֆավորիտների թվում է: Հույս ունեմ՝ Իսպանիան կկարողանա լավ պայքարել ու հնարավորինս հեռու գնալ»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին