▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ

Ավարտվեց Եվրոբասկետ-2021-ի նախընտրական առաջին փուլը: Խմբային մրցաշարի 3-րդ տուրում Կիպրոսը սեփական հարկի տակ անսպասելիորեն 76:89 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին, Շվեյցարիան էլ հյուրընկալվելիս 83:88 հաշվով զիջեց Սլովակիային:

Այս արդյունքներից հետոՀայաստանի հավաքականը դարձավ ընտրական 1-ին փուլի 2-րդ տեղը գրաված լավագույն ցուցանիշներով ընտրանին և դուրս եկավ հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ ընտրական B ընթախմբում հայ բասկետբոլիստները 2 անգամ հաղթել էին Ալբանիային և նույնքան անգամ զիջել Դանիային:

Ընտրական 2-րդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Հայաստանն ընդգրկված է D ենթախմբում, իսկ մրցակիցների անունները հայտնի կդառնան վաղը` հուլիսի 2-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին