▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փյունիկ» և «Բանանց» ակումբները հրաժարվել են հավաքականներ գործուղել իրենց ֆուտբոլիստներին

2019թ. հուլիսին Հայաստանը հյուրընկալելու է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարկությունը:

Այդ կարևոր և պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վ. Մինասյանի և դեռևս փետրվարին այդ նպատակով Հայաստան հրավիրված արգենտինացի մարզչական խմբի կողմից կազմվել էր Մ-19 և Մ-17 Ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների և միջազգային ընկերական խաղերի երկարաժամկետ նախապատրաստական ծրագիր:

 

 

 

 

 

 

Ծրագրի շրջանակներում մեր հավաքականները սկսած ս/թ մարտ ամսից արդեն հասցրել են կազմակերպել 5 ուսումնամարզական հավաքներ և անցկացնել 12 միջազգային ընկերական հանդիպումներ: Հերթական ուսումնամարզական հավաքին թույլատրելու ՀՖՖ նամակին ի պատասխան «Փյունիկ» և «Բանանց» ակումբները հրաժարվել են հավաքականներ գործուղել իրենց ընդհանուր թվով 29 ֆուտբոլիստներին՝ հուլիսի 6-ին ուշ երեկոյան ուղարկելով բավական անսովոր համատեղ գրություն:

 

 

 

 

 

 

 

Հետևաբար, և հաշվի առնելով, որ նման գործելաոճի արդյունքում գլխավորապես տուժում են Հայաստանի ազգային հավաքականները՝ հնարավոր ձախողումների ողջ պատասխանատվությունն ընկնում է նշված ակումբների այդ որոշումը կայացրած պատասխանատուների վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին