▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարիտա Առաքելյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը նվաճեց Մարգարիտա Առաքելյանը:

75 կգ քաշային կարգում մեր 15-ամյա ծանրորդուհին պարզապես անհասանելի էր իր մրցակիցների համար: Պոկում վարժությունում նա ցույց տվէց 72կգ արդյունք, իսկ հրում վարժությունում սանձեց 90 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի 162 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այս առաջնության ոսկե մեդալակիր են դարձել նաեւ մեր 15-ամյա ծանրորդներ Գոռ Սահակյանն ու Հարություն Գրիգորյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին