▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ Մխիթարյանի հետ կրկին հանդիպելու համար. Վլադիմիր Չեսնոկով

Ուկրաինական «Վորսկլա» ֆուտբոլային թիմի ավագ Վլադիմիր Չեսնոկովը գոհ է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլում իրենց մրցակից է բաժին հասել Լոնդոնի «Արսենալը»:

 

 

 

 

 

 

 

 

«Վիճակահանության օրն անտրամադիր էի, քանի որ թիմի բժիշկը ինձ հայտնեց, որ վնասվածքի պատճառով չեմ կարող մասնակցել «Չեռնոմորեցի» խաղին: Բայց երբ երեկոյան հայտնի դարձավ, որ Եվրոպայի լիգայում հանդիպելու ենք Լոնդոնի «Արսենալի» հետ, իմ տրամադրությունը բարձրացավ, քանի որ շատ ակումբներ են երազում խաղալ նման թիմի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես առանձնակի չեմ հետեւում Անգլիայի առաջնությանը, սակայն ինձ միշտ էլ դուր է եկել «Արսենալի» ցուցադրած ֆուտբոլը: Լոնդոնցիների կազմում բոլոր ֆուտբոլիստներն էլ աստղեր են: Այնտեղ հանդես է գալիս մեզ քաջ ծանոթ Հենրիխ Մխիթարյանը, ում դեմ բազմիցս խաղացել եմ Ուկրաինայի առաջնության ժամանակ: Ուրախ եմ, որ կրկին հանդիպելու եմ նրա հետ», – ասել է փորձառու ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Վորսկլայից» բացի, «Արսենալի» մրցակիցներն են լինելու նաեւ պորտուգալական «Սպորտինգն» ու ադրբեջանական «Ղարաբաղը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին