▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականները առաջին հաղթանակները տարան շախմատային օլիմպիադայում

Վրաստանի Բաթումի քաղաքում այսօր մեկնարկեց շախմատի թվով 43-րդ օլիմպիադան:

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները, ինչպես եւ սպավում էր, վստահ հաղթանակներ տարան առաջին տուրումլ:

 

 

Մեր շախմատիստները 3,5:0,5 հաշվով պարտության մատնեցին Ճապոնիայի հավաքականին: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը հաղթեցին իրենց մրցակինցերին, իսկ ահա առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց միջազգային վարպետ Սինջա Կոյիմայի հետ: 

Հայաստանի կանանց ընտրանին նույն 3,5 հաշվով պարտության մատնեց Ղրղըզստանի թիմին:  Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթեցին մրցակիցներին, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան  Բեգիմայ կիզի Զաիրբեկի հետ ոչ-ոքի խաղաց: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին