▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

Բաթումիում ընթացող շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ադրբեջանի ընտրանուն: Արձանագրվեց 1.5-2.5 հաշիվը:

Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Շաքրիյար Մամեդյարովի հետ և պարտություն կրեց 48-րդ քայլում:

 

 

 

 

 

 

 

 

Երկրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սևերով զիջեց Թեյմուր Ռադջաբովին. պարտիան ավարտվեց 43-րդ քայլում: Հրանտ Մելքումյանը երրորդ խաղատախտակի վրա սպիտակներով հաղթեց Արկադի Նայդիչին, իսկ Հայկ Մարտիրոսյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ռաուֆ Մամեդովի հետ:

Հայաստանի հավաքականը չորս հաղթանակներից հետո կրեց առաջին պարտությունը:

Օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին