▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շախմատի Հայաստանի հավաքականները ջախջախեցին մրցակիցներին

Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպեց Մակեդոնիայի ընտրանու հետ և հաղթեց 3,5:0,5 հաշվով:

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր ընտրանին վաստակեց 10 միավոր եւ 21-րդ տեղից բարձրացավ 8-րդ հորիզոնական: Աղյուսակը 12 միավորով գլխավորում է Ադրբեջանի ընտրանին, որը միակ պարտությունն է հասցրել հենց մեր թիմին:

Հայաստանի կանանց հավաքականը գերազանց անցկացրեց Ռուսաստանի ուժեղ ընտրանու հետ մրցավեճը և հաղթեց 3:1 հաշվով: 

Հայ շախմատիստուհիները թիմային հաշվարկով վաստակեցին 11 միավոր եւ հավասարվեցին մրցաշարի առաջատար ԱՄՆ-ի հավաքականի հետ, որն այսօր ոչ-ոքի ավարտեց Հնդկաստանի հետ հանդիպումը՝ 2:2:   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին