▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականից հեռանալու պատճառների մասին

Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատմել է, թե ինչու է հեռացել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից:

 

 

 

 

 

 

 

«Ճիշտն ասած, այս հարցի շուրջ այդքան էլ չեմ ուզում խոսել մամուլում: Կարծում եմ՝ կան հարցեր, որոնք պետք չէ մամուլում տարածել: Ես գիտեմ ինչ հարց է հետաքրքրում մեր ֆուտբոլասերներին, կուզեմ նրանց ասել, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք եւ ունենք տարբեր արժեքներ: Ինչ-որ մեկի համար կարեւոր է իր աշխատանքը, ինչ-որ մեկի համար ֆինանսներն են կարեւոր, մեկ այլ մարդու համար կարեւոր են մարդկային հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում ես կարեւորել եմ մարդկային հարաբերությունները, եւ դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա: Գիտեմ, որ ֆուտբոլասերներին հետաքրքրում է նաեւ այն, թե ինչու անսպասելի եղավ իմ որոշումը, կասեմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իմ որոշումը անսպասելի է եղել կամ ընդհանրապես չեն տիրապետում տեղեկությանը, կամ կիսատ են տիրապետում: Այսքանը իմ որոշման մասին»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին