▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի 2017 թ. չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի 2018 թ. առաջնությունում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանուկյանը 4:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիի նկատմամբ:

 

 

Մանուկյանը հասել էր քառորդ եզրափակիչ: Այնտեղ պարտվել էր թուրք Էմրե Քուշին: Մինչեւ Աբդվալիի դեմ գոտեմարտը նա սփոփիչ գոտեմարտում հաղթեց վենեսուելացի Լուիս Էդուարդո Ավենդանո Ռոխասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին