▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՎՐՈ-2020. Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները

Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված էր 5-րդ զամբյուղում և վիճականահության արդյունքում հատյնվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

 

 

Որակավորման փուլի վիճակահանությունը՝

 

A խումբ - Անգլիա, Չեխիա, Բուլղարիա, Մոնտենեգրո, Կոսովո

B խումբ - Պորտուգալիա, Ուկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ

C խումբ - Հոլանդիա, Գերմանիա, Հս. Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս

D խումբ - Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստան, Ջիբրալթար

E խումբ - Խորվաթիա, Ուելս, Սլովակիա, Հունգարիա, Ադրբեջան

F խումբ - Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերյան Կղզիներ, Մալթա

G խումբ - Լեհաստան, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա, Մակեդոնիա, Լատվիա

H խումբ - Ֆրանսիա, Իսլանդիա, Թուրքիա, Ալբանիա, Մոլդովա, Անդորա

I խումբ - Բելգիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Կիպրոս, Ղազախստան, Սան Մարինո

J խումբ - Իտալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան, Հայաստան, Լիխտենշտեյն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»:

 

Ընտրական մրցաշարի խաղացանկը`


 

 

 

 

 

 

 

 

 

 

1-ին տուր. Բոնսիա և Հերցեգովինա - Հայաստան  (մարտի 21/23, 2019 թ.)

2-րդ տուր. Հայաստան - Լիխտենշտեյն (մարտի 24/26, 2019 թ.)

3-րդ տուր. Հունաստան - Հայաստան (հունիսի 7/8, 2019 թ.)

4-րդ տուր. Հայաստան - Հունաստան (հունիսի 10/11, 2019 թ.)

5-րդ տուր. Հայաստան - Ֆինլանդի (սեպտեմբերի 5/7, 2019 թ.)

6-րդ տուր. Իտալիա - Հայաստան (սեպտեմբերի 8/10 , 2019 թ.)

7-րդ տուր. Լիխտենշտեյն - Հայաստան (հոկտեմբերի 10/12, 2019 թ.)

8-րդ տուր. Հայաստան - Իտալիա (հոկտեմբերի 13/15, 2019 թ.)

9-րդ տուր. Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա (նոյեմբերի 14/16, 2019 թ.)

10-րդ տուր. Ֆինլանդիա- Հայաստան (նոյեմբերի 17/19, 2019 թ.).

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին