▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 18.000 եվրոյով

Ֆուտբոլի եվրոպական միության կարգապահական կոմիտեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 18.000 եվրոյով՝ Ազգերի լիգայի խմբային փուլի մրցաշարի Հայաստան – Ջիբրալթար խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

 

 

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումից հետո FAF-ի անդամները բախվել էին Red Eagles ֆան շարժման երկրպագուների հետ: Բախման պատճառը եղել է Red Eagles-ի երկրպագուներից մեկի ցուցադրած Ջիբրալթարի դրոշը:

Բացի այդ, հանդիսականները շշեր էին նետել ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին