▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ եմ, որ վնասվածքը ստացել եմ Հայաստանի հավաքականին օգնելիս. Մարկոս Պիզելի

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին:

 

 

 

 

 

 

 

«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս: Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց  այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ:

 

 

 

 

 

 

 

 

Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն մյուս տարի»,- Պիզելիի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին